Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան «Ալ-Կաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները: Այս մասին, ինչպես փոխանցում է The Telegraph-ը, հայտնել է թագավորական գլխավոր շտաբի պետ գեներալ Մարկ Քարլթոն-Սմիթը:
Նրա խոսքերով՝ Մոսկվան ոչ միայն ռազմական սպառնալիք է ստեղծում, այլ նաև ձգտում է «ոչնչացնել» Արևմուտքի ազդեցությունը՝ զարգացնելով մարտական նոր հնարավորություններ ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են տիեզերքն ու կիբեռտեխնոլոգիաները:
«Ռուսաստանն սկսել է Արևմուտքի խոցելիությունն ուսունասիրելու և օգտագործելու ռազմավարական փորձերը: Մենք չենք կարող անհոգ վերաբերել այդ սպառնալիքին», - նշել է գեներալը՝ հավելելով, որ դրա պատասխանը պետք է դառնա ՆԱՏՕ ներուժի աջակցությունն ու անդամ երկրների միասնությունը: