Նոյեմբերի 24-ին Էյֆելյան աշտարակը փակ կլինի Փարիզի Մարսյան դաշտավայրում կայանալիք բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով RT-ին։
«Մարսյան դաշտավայրում հայտարարված ցույցերի պատճառով նոյեմբերի 24-ին ողջ օրը ես փակ կլինեմ այցելությունների համար»,- ասվում է աշտարակի Twitter-յան էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ 2 մարդ է մահացել, ավելի քան 500 մարդ տուժել է։
Նշվում է, որ վառելանյութի գների աճի դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին։
Շարժումը ստացել է «Դեղին ժիլետներ» անվանումը։