«Սև ուրբաթի» օրը՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ բնակիչները ծախսել են 6.22 մլրդ դոլար ինտերնետ-խանութներից գնումներ կատարելու համար։ Դա 23.6%-ով ավելին է, քան 2017 թվականին:
Համաձայն Adobe Analytics-ի կատարած հետազոտության՝ ինտերնետ-խանութներն ստացել են իրենց ամբողջ շահույթի 33.5%-ը (մոտ 2մլրդ դոլար) բջջային հեռախոսների միջոցով գնումներ կատարելու արդյունքում:
ԱՄՆ-ում «սև ուրբաթը» հաջորդում է Գոհաբանության օրվան(Thanksgiving day): Այդ օրը խանութներում ակցիաներ են անցկացվում և ապրանքները վաճառվում են մեծ զեղջերով: