Ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Հալեպում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների հրետանու տեղակայման դիրքերի ուղղությամբ, որտեղից նոյեմբերի 24-ի երեկոյան քիմիական զինամթերքով գնդակոծվել է Հալեպ քաղաքի խաղաղ բնակչությունը», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների բոլոր թիրախները ոչնչացվել են: Նրա խոսքով՝ թուրքական կողմը նախապես տեղեկացվել է ավիահարվածների մասին: