Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված, հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով 18:00-ին: Ուկրաինայի նախագահը հավաստիացրել է, որ տվյալ որոշումը չի անդրադառնա Դոնբասում բանակի գործողությունների վրա և չի նախատեսի անհապաղ մոբիլիզացիա: