Թուրք-իրանական սահմանային Իգդիր նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն ականանետերից կրակ են բացել զորամասի ուղղությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Դրանից հետո թուրք զինվորականների և զինյալների միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ 2018 թվականի սկզբից Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի տարածքում իրականացվել է 87838 գործողություն և ոչնչացվել է կազմակերպության 289 զինյալ: