Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պորոշենկոն և Ստոլտենբերգը պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ գումարել Ռուսաստանի ագրեսիայի պատճառով»,- նոյեմբերի 26-ին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել Է միջադեպի և Ուկրաինայի պատասխան գործողությունների, այդ թվում՝ ռազմական դրության ռեժիմ սահմանելու մասին:
Բացի այդ, պետության ղեկավարը կոչ Է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուկրաինացի նավաստիներին ու նավերն անհապաղ ազատելու համար: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել Է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և Ռուսաստանին կոչ Է արել պահպանել միջազգային իրավունքի և Ազովի և Սև ծովերի ջրատարածքում նավագնացության ազատության նորմերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակով շփումները: Ինչպես տեղեկացրել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: