Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել Է Եվրոպա ուղևորվող 113 միգրանտի, տեղեկացնում է City News-ը` հղում կատարելով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ անօրինական միգրանտները մտադրվել էին կտրել-անցնել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա:
Նրանց տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին նրանք գտնվում են Լիբիայի Էզ Զավիա քաղաքի ժամանակավոր տեղավորման կենտրոնում: