Ջորջ Սորոսի «Բաց հասարակություններ հիմնադրամը» դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում, հայտնում է Euronews-ը։
Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել՝ 2013թ․ Գեզի պուրակի դեպքերի կազմակերպիչների հետ հիմնադրամի կապերի վերաբերյալ։ Հիմնադրամը Թուրքիայում իր գործունեության իրավական լիկվիդացման հայտ է ներկայացնելու։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողը մեղադրել էր Սորոսի հիմնադրամին՝ 2013թ․ անկարգությունների կազմակերպիչներին ֆինանսավորելու համար։