Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական նոտա է ուղարկել ԱՄՆ-ին` պահանջելով հետաքննել ԱՄՆ սահմանը հատել փորձած միգրանտների նկատմամբ զենքի կիրառումը:
ԱԳՆ-ն դիվանագիտական նոտա է հղել ԱՄՆ դեսպանատանը կապված նոյեմբերի 25-ին Տիհուանա - Սան-Դիեգո սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպի հետ», - ասվում է Մեքսիկայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Մեքսիկայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ են արել հետաքննել ԱՄՆ կողմից Մեքսիկայի ուղղությամբ ոչ մահաբեր զենքի կիրառումը: