ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսել` մաքսատուրքեր սահմանելով բոլոր ապրանքների վրա, հայտնում է New York Post-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «քիչ հավանական» է համարել այն, որը կընդունի Չինաստանի առաջարկը 200 մլրդ դոլարի չինական ներմուծման մաքսատուրքերը ներկայիս 10 տոկոսից մինչև 25 տոկոս չբարձրացնելու մասին:
Բացի այդ, նա չի բացառել 267 մլրդ դոլար արտադրանքի վրա մաքսատուրքի սահմանումը, նույնիսկ iPhone-ի և նոութբուքերի վրա, եթե Չինաստանի հետ գործարք չկնքվի: Նրա խոսքով՝ կարող է սահմանվել 10 տոկոսի տուրք, ինչն էլ իր կարծիքով սպառողների վրա բացասական ազդեցություն չի թողնի: