Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրել է Արգենտինայում կայանալիք G20 գագաթաժողովում հանդիպելու հնարավորության մասին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Suddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այո, նա հեռախոսով Էրդողաին հարցրել է՝ կարող են արդյոք նրանք հանդիպել Բուենոս Այրեսում: Էրդողանն ասել է՝ տեսնենք»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը կարող էր տեղյակ լինել Ստամբուլի Սաուդյան հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին:
«Ես չգիտեմ, թե ինչու է Թրամփն ասել այդ մասին: Ես չգիտեմ նաև, արդյոք ամերիկացիները ապացույցներ ունեն, որոնք մենք չգիտենք», - ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը: