Մալազիայի իշխանությունները երկրից արտաքսում են Ֆինլանդիայից 4 զբոսաշրջիկի և կարգելեն նրանց մուտքը երկիր` քրիստոնեության մասին նյութեր տարածելու համար, հայտնում է Associated Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ եվրոպացին զբոսաշրջիկները քրիստոնեության մասին նյութեր են տարածել հասարակական վայրերում, ինչի կապակցությամբ ոստիկանությունը մի շարք բողոքներ է ստացել: Իրավապահ մարմինները ձերբակալվածների մոտից առգրավվել են Աստվածաշնչից մեջբերուներով 47 գրիչ և Սուրբ գրքից հատվածներ պարունակող 336 գրքույկ. դրանք ենթակա են ոչնչացման: