Ամերիկացի երգչուհի Շերը իր կյանքի մասին պատմող բրոդվեյական մյուզիքլի նախնական ցուցադրության ժամանակ հուզվել է և դուրս է եկել դահլիճից մինչև անտրակտը, հայտնում է Page Six-ի աղբյուրը:
«Նա զարմացել է մի քանի փոփոխություններով, որոնք հեղինակները մտցրել են ներկայացման մեջ առանց իր հետ համաձայնեցման», - այս կապակցությամբ նշել է ներկաներից մեկը:
Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` նա տխուր է եղել մինչև ներկայացման սկսվելը` կալիֆոռնիական հրդեհների պատճառով, որոնք սպառնում էին ոչնչացնել երգչուհու առանձնատունը:
Մյուզիքլը, որն ստացել է «Շոու Շեր» անունը, պատմում է երգչուհու կարիերայի 6 տասնամյակների և նրա սիրային արկածների մասին: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 3-ին: