Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է թույլատրել միջազգային դիտորդների մուտքը Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Yonhap-ը`վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է, որ իր առաջարկության մասին Կիմ Չեն Ինն ասել է սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս էլ նոյեմբերին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ այդ տեղեկությունը փոխանցել է Թրամփին:
Նշվում է, որ ԿԺԴՀ առաջնորդի այդ որոշումը մեծ քայլ է՝ լիակատար միջուկազերծման ԱՄՆ-ի պահանջը բավարարելու ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ Հյուսիսային Կորեան արդեն հայտարարել է Յոնբենի միջուկային հետազոտության կենտրոնը փակելու պատրաստակամության մասին, սակայն չի խոսել երկիր միջազգային փորձագետների մուտքի մասին: