Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն: Այս մասին, ինչպես փոխանցում է lenta.ru-ն, հայտնում է N-TV.DE-ն` հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին:
Բրյուսելում կայացած անվտանգության և քաղաքականության հարցերով հանձնաժողովի գաղտնի նիստի ընթացքում այս երկու երկրները բացառել են նոր սահմանափակիչ միջոցների կիրառումը: Փոխարենը առաջարկվում է «շարունակել դիվանագիտական ջանքերը»:
Ֆրանսաին և Գերմանիան մտադիր են այս հարցի լուծմանը ներքաշել նաև Եվրոպայում անվանգության և համագործակցության կազմակերպությանը` ԵԱՀԿ-ին: