Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները։
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրի «Հայաստանը և աշխարհը» բաժնում մասնավորապես ասվում է.
«ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել հավասարակշռված և վարելու է Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն. ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում»:
Այս ամենն իրականացնելու հաջողության բանաձևն, ըստ կուսակցության, գիտելիքն է, հմուտ թիմը, խոհեմությունը, հետևողական աշխատանքը:
«Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական նպատակներն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ»,- նշված է ծրագրում:
Արցախյան հիմնահարց
Կուսակցության նախընտրական ծրագրում Արցախյան հիմնահարցը ներկայացված է առանձին բաժնով, որում մասնավորապես ասվում է. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է:
Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «Ազգ-բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին:
Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում:
Հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց մենք կտրականապես դեմ ենք «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետև այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումն էլ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
Մեր ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:
Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն»:
Անվտանգություն
ՀՀԿ նախընտրական ծրագրում բավական մեծ տեղ է հատկացված անվտանգության խնդրին, ինչի առնչությամբ «Մենք «Ազգ-բանակ» հայեցակարգի կրողն ենք» բաժնում մասնավորապես նշվում է.
«Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի Զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման:
Ստացվել է այնպես, որ մեր պետության մեջ յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է զինվորական ծառայության խնդիրներին: Բայց 21-րդ դարում դա բավարար չէ, քանի որ այս դարը որակի, գաղափարի, արդյունավետության ավելացման դար է: Ներկայում երկրի պաշտպանունակությունը, առկա մարտահրավերներին դիմակայելը կախված են անվտանգության համակարգում յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր տեղի և դերի հստակ իմացությունից, նրա պատրաստվածության աստիճանից և պետության կազմակերպչական կարողություններից»:
Այս առնչությամբ կուսակցությունն առաջարկում է.
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները հետևյալն են․