ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը համոզվածություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ն ավելի ամուր դուրս կգա գլխավոր քարտուղարի նշանկման շուրջ ծավալված իրավիճակից։ Այս մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի և ռուսական իշխանությունների դիրքորոշումն այն է, որ այն բոլոր խնդիրները, որոնք ծագում են ՀԱՊԿ-ում, պետք է լուծվեն համաձայնությամբ, կոնսենսուսի արդյունքում:
«ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները շահագրգռված են, որ կազմակերպությունն աշխատի և ունենա մեծ ներդրում մեր անվտանգության ապահովման գործում»,- ասել է դեսպանը:
Հարցին՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցի՞չ է լինելու, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ խոսելու այդ մասին ՀԱՊԿ ղեկավարների անունից: «Ես վստահ եմ, որ հարցը կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունն ավելի ամուր դուրս գա այս իրավիճակից»,- հավելել է նա: