Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա բանավեճը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Տավուշի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնում է News.am-ը` 24news.am-ի լրագրողի դիտարկմանը, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կոչ է արել առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Իմ քայլը» ձևաչափով, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչու՞ միայն ես ու ինքը»:
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճ անցկացնել երեք հեռուստաալիքներով, երկու հաղորդավարով, 4–6 թեմաներով, իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: