ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արգենտինայում G20-ի գագաթաժողովին մտադիր է շփվել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե նման հանդիպում նախատեսվում է և քննարկվելու է արդյո՞ք լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սաուդյան արքայազնի հետ շփումները նախատեսվում են», - հաստատել է Պեսկովը:
Նրա խոսքով, հանդիպման մանրամասների մասին կխոսի ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
G20 գագաթաժողովը տեղի կունենա Արգենտինայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: