Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող միգրանտները ցանկանում են հացադուլ սկսել՝ Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին միգրանտները կորոշեն՝ արդյոք ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը մեղմացնելու համար արժե դիմել նման քայլի:
Միաժամանակ, Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ չափազանց խիստ արձագանք կունենան միգրանտների բոլոր անօրինական գործողությունները: Բոլոր նրանց, ովքեր մասնակցություն կունենան այդ գործողություններին, կարտաքսեն իրենց հայրենի երկիր: