Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդության հավանականությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Նոյեմբերի 28-ին էրդողանն այս թեմայով զրուցել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներների հետ:
«Պուտինի հետ մեր խոսակցության ժամանակ այս հարցը քննարկել ենք տարբեր կողմերից` այդ թվում նաև այն` արդյոք կարող ենք մենք մեր վրա վերցնել միջնորդի դերն այն համատեքստում, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում: Մենք քննակել ենք, թե ինչ կարելի է անել այդ հարցով», - ասել է Էրդողանը` հավելելով, որ կշարունակի այդ հարցը քննարկել Պուտինի և Թրամփի հետ Բուենոս-Այրեսում գումարվող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում: