Բիլ Գեյթսի Microsoft կորպորացիան շահել է 479.2մլն դոլար արժողությամբ պայմանագիրը, համաձայն որի, պարտավորվում է ԱՄՆ զինված ուժերին ապահովել համալրված իրականության համակարգերի նախատիպերով՝ զինվորականների վերապատրաստման համար, հաղորդում է Reuters-ը:
Պենտագոնը հաղորդել է, որ Microsoft-ն ամերիկյան բանակին կտրամադրի 100 հազար հոլոգրաֆիկ հավաքածու, որոնք հնարավորություն կտան մանրակրկիտ մշակել գործողությունները՝ թշնամու տարածքում բարդ օպերացիաների իրականացման դեպքում:
Հավելված իրականության համակարգերը կօգտագործվեն, մասնավորապես, մարտական անօդաչու թռչող սարքերի օպերատորների և հատուկ նշանակության ուժերի վերապատրաստման համար: