Գեղարքունիքի մարզում ձնահոսքի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այս մասին այսօր Վարդենիսում նախընտրական հանրաքավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։
«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զինծառայողի հիշատակը: