Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարական ինքնաթիռը տեխնիկական խափանման պատճառով ստիպված է եղել ընդհատել դեպի Արգենտինա չվերթը, որտեղ Մերկելը պետք է մասնակցի G20-ի գագաթաժողովին, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը Քյոլնի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել։
Ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել Երկրի հետ կապի խափանումը: Հաղորդվում է, որ իրավիճակն այնքան լուրջ է եղել, որ ընդունվել է վայրէջքի որոշում:
Ինքը Մերկելը չի շտապում տեխնիկական անսարքությունը բարդել գերմանական կառավարական ինքնաթիռների աշխատանքի որակի վրա:
Միջադեպի արդյունքում, հնարավոր է՝ Մերկելն ուշանա գագաթաժողովի առաջին հանդիպումից: