Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժևորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների և անելիքների վրա:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար և մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգևներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների և մեկ աշխատակցի շնորհել ոստիկանության գնդապետի կոչում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք: