Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի անսարքության հարցում քրեական հետք կարող է լինել: Այս մասին գրում է Rheinischen Post պարբերականը՝ հղում անելով Գերմանիայի հատուկ ծառայություններին:
Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն «ավիացիայի ամենափորձառու օդաչուն» է եղել: Նա բողոքել է կապի համակարգում աննախադեպ խափանումներից: Նշվում է նաև, որ ինքնաթիռի վայրէջքը հնարավոր է եղել միայն օդանավի կապիտանի գերազանց գործողությունների շնորհիվ:
Միջադեպը կհետաքննվի որպես «քրեական»: Քննությունը կիրականացվի բոլոր ուղղություններով: