ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետև նախատեսված չի եղել կանոնակարգով։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Կանոնակարգումները կձևավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ առնչություն չունեմ: Դուք ծանոթ եք իրավիճակին։ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո նրան փոխարինելու անհրաժեշտություն առաջացավ: Պայմանավորվել են, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին: Կդժվարանամ ասել, թե ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել, ում ճիշտ չէր լինի»,- այսօր լրագրողներին ասել է Զատուլինը:
Նա խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք դաշնակցային են, և ինքը դրանք հարցականի տակ չի դնում: