Արցախի Հանրապետության նախագահի Ռուսաստան կատարած այցը Մոսկվան դիտարկում է որպես մասնավոր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի լրագրողի հարցին:
Զախարովայի խոսքերով` Բակո Սահակյանի այցը չի հակասում ո´չ ռուսական օրենսդրությանը` որպես մասնավոր այց, ո´չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո´չ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:
«Ռուսական կողմին ուղղված բողոքները, որոնք արտահայտվել էին ադրբեջանական կողմի վերջերս արված հայտարարությունում, մեր կարծիքով անհիմն է», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ Բակո Սահակյանն այցելել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ` Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, ինչը վրդովվեցրել է Բաքվին: