Ռուսաստանն անկայունություն է ստեղծում ոչ միայն արևելյան Ուկրաինայում, այլ նաև Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Հայաստանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ, հայտնում է The Guardian-ը:
Մերկելի խոսքով` Գերմանիան «չի կարող աչք փակել» այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային:
NOI.MD-ի փոխանցմամբ` Մերկելը նաև նշել է, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը և Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում սառեցված հակամարտությունների պատճառով:
«Գերմանիայում մենք չենք կարող դրա վրա աչք փակել»,- ասել է Անգելա Մերկելը: