«Մեծ քսանյակի» ղեկավարները վերջական հռչակագիր են ընդունել Արգենտինայում կայացած գագաթաժողովի արդյունքում, որը հրապարակվել է գագաթաժողովի պաշտոնական կայքէջում:
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` հռչակագիրը բաղկացած է 31 կետից: Կից ներկայացված է նաև նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերի ցանկը:
Նշվում է, որ վերջնական հռչակագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը խնդրահարույց է եղել, սակայն վերջիվերջո կողմերն ընդհանուր առմամբ աջակցել են փաստաթղթի դրույթների ընդունմանը: