Արարատ Միրզոյանը քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»,- գրել է Աշոտյանը: