ԱՄՆ վարչակազմը մտադիր է «Սկրիպալների գործով» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառել: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք մտադիր ենք պահպանել ԱՄՆ օրենսդրության պահանջները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` խոսելով 1991 թվականին ընդունված «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և ռազմական գործողությունների վերացման ակտ» օրենքի մասին:
Նշենք, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթով մասնավորապես նախատեսվում է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում կամ նույնիսկ դադարեցում, արտահանման և ներմուծման սահմանափակումներ, այդ թվում` նավթի և նավթամթերքի, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ավիափոխադրողների վայրեջքի իրավունքի արգելք: