ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող Է տեղի ունենալ մինչև ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել Է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Պեկ Դե Հյոնը:
«Նախարարությունը կարծում Է, որ այցը կարող Է կայանալ մինչև ընթացիկ տարվա վերջը, և հանգիստ շարունակում Է աշխատանքը, որպեսզի համապատասխան միջկորեական համաձայնություններն իրագործվեն առանց խնդիրների»,- նշել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիմ Չեն Ունը Հարավային Կորեա կայցելի դեկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: