ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է H-1B տիպի վիզաների տրամադրման նոր կարգի մասին, որը կսահմանափակի ամերիկյան ընկերությունների հնարավորությունը ներգրավելու աշխատակիցների արտերկրից:
Նոր կանոնների համաձայն` այդ վիզան ստացողները պետք է ունենան բարձր որակավորում և կրթության մակարդակն առնվազն պետք է լինի բակալավրի մակարդակ:
Ենթադրվում է, որ ընկերությունը, որը մտադիր է աշխատակից հրավիրել արտերկրից, պետք է նախապես գրանցի ԱՄՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում:
Ինչպես մեկնաբանել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, իրենք մտադիր են փոքրացնել պատահականության էլեմենտի ազդեցությունը վիզաների տրամադրման գործընթացի վրա, ավելի մանրակրկիտ իրականացնել թեկնածուների ընտրությունը և ավելացնել վիզա ստացողների թիվ, ովքեր գիտական կոչում են ստացել ամերիկյան համալսարաններում: