Կատարը 2019 թվականի հունվարի 1-ին կլքի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ): Այդ մասին հայտնել է Կատարի էներգետիկայի հարցերի նախարար Սաադ բեն Շարիդ ալ Քաաբին:
Նա ընդգծել է, որ կազմակերպությունից դուրս գալուց հետո երկիրը չի կատարելու ՕՊԵԿ համաձայնագիրը: Bloomberg-ը նշում է, որ Կատարը, որը հանդիսանում է աշխարհում բնական հեղուկ գազի ամենամեծ արտահանողը, մտադիր է կենտրոնանալ գազի արդյունահանման վրա:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն։ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 15 երկրներ՝ Ալժիրը, Անգոլան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Կատարը, Լիբիան, Նիգերիան, Էկվադորը, Գաբոնը և Կոնգոն։