Իսրայելի ոստիկանությունը դեկտեմբերի 2-ին «Սպանության արտոնագիր» մասշտաբայինգործողության շրջանակներում ձերբակալել է 40 բժիշկների, պրակտիկանտների և դեղագործների՝ կասկածանքով, որ նրանք աշխատանքի տեղավորվելիս Հայաստանի բուհերում ուսումնառության ավարտի կեղծ դիպլոմներ են ներկայացրել, հայտնում է newsru.co.il-ը:
Կասկածյալները ներկայացրել են դիպլոմներ, որոնք վկայում են իրենց ենթադրյալ ուսուման ավարտի մասին և այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում աշխատելու իրավունք:
Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, քննությունը սկսվել է առողջապահության նախարարությունում ստացված անանուն բողոքից հետո։ Հետաքննությունն երկար ժամանակ գաղտնի էր, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանության տրամադրության տակ բավարար ապացույցներ կային, կասկածյալները, որոնց մեծ մասը ապրում է արաբական կամ դրուզական բնակավայրերում, ձերբակալվել է:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրում գտնվող տարբեր ուսումնական հաստատություններում: Նրանք չեն ավարտել կուրսը և չեն հանձնել բոլոր քննությունները։ Կեղծարարի օգնությամբ նրանք ընդունվել են Հայաստանի Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, այնտեղ սովորել են կարճ ժամանակ և ստացել են դիպլոմներ: