Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», - նշված է հայտարարությունում: