Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 2-ին մոմ Է վառել ի նշան Սիրիայի բազմաչարչար ժողովրդի հետ համերաշխության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է պապական մամուլի ծառայությունը: Դիմելով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, քահանայապետը հորդորել Է երիտասարդ քրիստոնյաներին միանալ իրեն այդ ակցիայի ընթացքում և իրենց մոմերը վառել հաջակցություն սիրիական ժողովրդի, որը ութ տարի տառապում Է ռազմական գործողություններից:
«Հույսի այս կրակները ցրում են պատերազմի ստվերները: Մենք հորդորում ենք Մերձավոր Արևելքում ապրող քրիստոնյաներին այնտեղ մնալ որպես գթասիրության, ներման ու հաշտեցման դեսպանորդներ: Թող հույսի կրակները այս օրերին հասնեն բոլոր նրանց, ովքեր հակամարտություններ են ապրում նաև աշխարհի այլ մասերում»,- ասել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Սուրբծննդյան այս արշավի շրջանակում ընդամենը բաժանվել Է 50 հազար «Մոմ հանուն Սիրիայի խաղաղության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: