Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու. աշխատանքներն սկսվել են: Այդ մասին PanARMENIAN գործակալությանը հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Պաշտոնյան նշել է, որ նոր տոնածառն արահեստական է լինելու:
« 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», - մանրամասնել է Հակոբ Կարապետյանը: