ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:
«ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հետ իմ հանդիպումը բացառիկ էր: Չինաստանի հետ հարաբերությունները մեծ թռիչք արձանագրեցին դեպի առաջ»,- գրել է Թրամփն իր թվիթերի էջում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Շատ լավ բաներ են տեղի ունենում… Չինաստանը կկարողանա մեծապես շահել առևտրական գործարք կնքելու դեպքում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը թվիթերում գրել էր, որ Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել և վերացնել ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը: