Միացյալ Նահանգները որոշել են Ռազմածովային ուժերի նավերի խումբ ուղարկել Պարսից ծոց Իրանին ուժ ցուցադրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Նախնական տվյալներով՝ մինչև շաբաթվա վերջ Պարսից ծոց մուտք են գործելու John C. Stennis ավիակիրը և մի շարք ռազմանավեր, որոնք կմնան այնտեղ մոտ 2 ամիս` զսպելու տարածաշրջանում ցանկացած թշնամական գործողություն։Դեկտեմբերի 2-ին Իրանի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել էր, որ իր երկիրը հետաքրքրված է սեփական մարտունակության բարձրացմամբ և կշարունակի հրթիռային փորձարկումները։