ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 5-ին կհանդիպի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին Ինտերֆաքս-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարոտւղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք այժմ մեկնում ենք Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի ընդլայնենք և ամրապնդենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն ու բարեկամական կապերը»,- գրել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ պլանավորված է «ինտենսիվ և շատ կարևոր հանդիպում նախագահ Պուտինի հետ»:
Վերջին անգամ Պուտինն ու Մադուրոն հանդիպել են 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում: Այն ժամանակ Վենեսուելայի նախագահը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունները համարել էր ականավոր: