Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

12:44     4 դեկտեմբերի, 2018

 

 

 

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 


© armedia.am