Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ուշագնաց է եղել ICTV հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ։
Ինչպես հայտնում է «Գազետա»-ն` Դենիսովան վատ է զգացել, երբ Պորոշենկոն խոսելիս է եղել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ աշխարհի արձագանքի մասին։
Պորոշենկոն դադարեցրել է ելույթը և օգնել է բարձրացնել Դենիսովային:
«Դենիսովան օրը 20 ժամ աշխատում է, որպեսզի ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին»,- ասել է Պորոշենկոն: