ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների մրցավազքի ավարտ է ցանկանում։ Այս մասին հայտնում է ''Politico''-ն:
«Ես համոզված եմ, որ ապագայում մի օր, նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ցզինպին) ու ես՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ միասին, կսկսենք խոսել իմաստալից դադարի մասին, որը դարձել է խոշոր ու անվերահսկելի զենքի մրցավազք։ ԱՄՆ-ն այս տարի ծախսել է 716 մլրդ դոլար։ Սա խելագարություն է»,- գրել է Թրամփը թվիթերում։