Մեծ Բրիտանիան կարող Է միակողմանիորեն հետ կանչել Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:
Դեկտեմբերի 4-ին այս պարզաբանումն Է տվել Արդարադատության եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Կամպոս Սանչես Բորդոնան, փոխանցում է Euronews-ը
«(Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածը թույլ Է տալիս միակողմանի կարգով հետ կանչել Եվրոպական Միությունից դուրս գալու մասին ծանուցումը: Այդ հնարավորությունը պահպանվում Է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես կնքված չԷ դուրս գալու մասին համաձայնագիրը»,- նշված է ԵՄ դատարանի փաստաբանի հայտարարության մեջ: