Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը ծովանկարիչ Իվան Այվազովսկու անվամբ անվանակոչելը կդառնա օդային նավահանգստի և Ղրիմի հաջող միաձուլում: Այս մասին ասել է հանրապետության Հասարակական պալատի ղեկավար Գրիգորի Իոֆեն՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սիմֆերոպոլ» օդանավակայանը մասնակցել է «Ռուսաստանի մեծ անուններ» ծրագրին, որի համաձայն՝ հանրահայտ համերկրացիների անուններով պետք է լրացվեն երկրի առավել քան 40 ավիահանգույցների անվանումները։ Համառուսաստանյան քվեարկության արդյունքները հայտնի են դարձել երեքշաբթի օրը:
Ղրիմի բնակիչներն ամենաշատ ձայները տվել են Հովհաննես Այվազովսկու օգտին։ Քվեարկության արդյունքները կտրամադրվեն ՌԴ կառավարությանը, իսկ անվանակոչման մասին հրամանագիրը կստորագրի երկրի նախագահը։