ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվելու է կոնսենսուսով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը:
Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.
«Արման Եղոյանն էլ ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։
«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը նման հայտարարություն անում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է՝ «չեմ կարող ասել, տարօրինակ է»։