Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Բաքվում: